Среда, 25.06.2025, 16:42Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 12
Гостей: 12
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 30 » Գվատեմալա
17:12
Գվատեմալա
Գվատեմալայի Հանրապետություն
Գվատեմալան պետություն է Կենտրոնական Ամերիկայում: Արևելքից ողողվում է Կարիբյան ծովի, հարավից և հարավ-արևմուտքից՝ Խաղաղ օվկիանոսի ջրերով: Տարածքի մեծ մասը 1000–3000 մ բարձրության բարձրավանդակ է՝ Տախումուլկո (4217 մ) հանգած և Ակատենանգո (3975 մ) գործող հրաբուխներով: Դաշտավայրերը գտնվում են ափամերձ գոտում: Հաճախակի են երկրաշարժերը: Կան բազմամետաղների, քրոմի, մանգանի, ոսկու, արծաթի, նավթի պաշարներ:
Կլիման մերձհասարակածային է: Հաճախակի են փոթորիկները, որոնք մեծ վնասներ են հասցնում երկրի տնտեսությանը: Տարածքի 60 %-ը զբաղեցնում են մշտադալար անտառները:
Գվատեմալան անցյալում բնակեցված է եղել հնդկացիական ցեղերով: 1523 թ-իցիսպանացիները գաղութացրել են երկիրը: Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պատերազմի ընթացքում Գվատեմալան անկախություն է ձեռք բերել (1821 թ.):
Ներկայումս բնակչության 60 %-ը հնդկացիների և իսպանացիների խառնածիններ են, 40 %-ը՝ հնդկացիներ: 
Երկրի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են սուրճ, բամբակենի, ծխախոտ, շաքարեղեգ, ադամաթուզ, եթերայուղատու բույսեր: Զբաղվում են անասնապահությամբ, ափամերձ գոտում՝ ձկնորսությամբ: Կան նավթավերամշակման, թեթև և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ:

Прикрепления: Картинка 1
Просмотров: 578 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: