Четверг, 18.12.2025, 22:56Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 30 » Գյոթե Յոհան Վոլֆգանգ
16:55
Գյոթե Յոհան Վոլֆգանգ
Բանաստեղծ, մտածող, բնագետ  Յոհան Վոլֆգանգ Գյոթեն 
գերմանական նոր գրականության հիմնադիրներից է:

Վոլֆգանգ Գյոթեն սովորել է Լայպցիգի և Ստրասբուրգի համալսարաններում: Ստեղծագործել է վաղ տարիքից: Գրել է բանաստեղծություններ, դրամաներ, վեպեր: Նրա քնարերգությունը կենսասեր է՝ համակված հուզականությամբ ու անմիջականությամբ: 25-ամյա Գյոթեն հռչակվել է «Երիտասարդ Վերթերի տառապանքները» (1774 թ.) վեպով, որը գրված է նամականու ձևով: Վեպի գլխավոր հերոսը՝ Վերթերը, որոնում է իր ընտանեկան երջանկությունը, սակայն, դժբախտ սիրուց հուսախաբ, ինքնասպան է լինում: 
1775 թ-ին Գյոթեն հաստատվել է Վայմար քաղաքում: Այստեղ գրել է «Իփիգենիան Տավրիսում», «Տորկվատո Տասսո», «Էգմոնտ» դրամաները, որտեղ արտացոլված են բարոյափիլիսոփայական խնդիրներ: «Վիլհելմ Մայստեր» երկհատոր («Ուսման տարիներ» և «Թափառումի տարիներ») փիլիսոփայական վեպում, հեղինակի կարծիքով, մարդկության զարգացման ճանապարհը ստեղծարար գործունեությունն է և մարդու` կատարելության ձգտումը: Գյոթեն ստեղծագործել է նաև մանուկների համար: «Ռայնեկե աղվեսը» (1793 թ.) պոեմը մանուկներին հրապուրում է խորամանկ Ռայնեկեի զվարճալի արարքներով, իսկ մեծերին՝ ավատական միապետության երգիծական պատկերներով:
Գյոթեի ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ ունի գերմանական պոեզիայի գլուխգործոց համարվող «Ֆաուստ» (մաս 1, 1808 թ., մաս 2, 1823–31 թթ.) ողբերգությունը, որի վրա նա աշխատել է ավելի քան 60 տարի: 
Մարդիկ անհիշելի ժամանակներից երազում էին այն մարդու մասին, ով կկարողանար հասկանալ և իրեն ենթարկել բնության գաղտնիքները: XVI դարի 1-ին կեսին Գերմանիայում տարածված էր թափառաշրջիկ բժիշկ ու գրբաց դոկտոր Ֆաուստի մասին լեգենդը: Գյոթեին նույնպես հետաքրքրել է Ֆաուստի կերպարը, որին էլ նա դարձրել է իր ողբերգության գլխավոր հերոսը: 
Ֆաուստն իր կյանքը նվիրում է գիտությանը, փորձում գործունեության շատ ոլորտներ և, անցնելով կյանքի բոլոր վայելքների միջով, զառամյալ տարիքում հանգում է այն իմաստնությանը, որ մարդու միակ երջանկությունը ազատության համար պայքարելու ձգտումն է, նպատակը՝ ստեղծարար աշխատանքը: Ֆաուստը գտնում է այդ ճշմարտությունը, որի համար այնքան երկար տառապել է.
Այնժամ կասեմ ակնթարթին.
«Չքնաղ ես դու, կա՜նգ առ, վայրկյա՜ն»:
Արդեն գրկում հավերժության
Չի կորչի հետքն իմ երկրային: 
Կանխազգալով նման վսեմ 
երջանկություն՝
Վայելում եմ ես ակնթարթն իմ 
գերագույն:
Գյոթեի լավագույն գործերից են նաև «Հռոմեական էլեգիաներ» (1790 թ.), «Հերման և Դորոթեա» (1797 թ.), «Արևմտաարևելյան դիվան» (1814–19 թթ.) և այլ երկեր:
Գյոթեի կազմաբանական հետազոտություններից հայտնի է «Փորձ բույսի ձևափոխության վերաբերյալ» (1790 թ.) աշխատությունը: 
Գյոթեն գրել է մոտ 1600 բանաստեղծություն: Դեռևս 1830 թ-ին` հեղինակի կենդանության օրոք, նրա բանաստեղծություններից առաջինը հայերեն թարգմանել է Խաչատուր Աբովյանը: «Վարդը» բանաստեղծությունը թարգմանել է Հովհաննես Թումանյանը, որի համար գեղեցիկ երաժշտություն է գրել Ռոմանոս Մելիքյանը:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 389 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: