Среда, 25.06.2025, 15:54Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 7
Гостей: 7
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 10 » Պետրոս Ադամյանն
17:02
Պետրոս Ադամյանն
Դերասան Պետրոս Ադամյանը ժամանակի հայ թատրոնի 
առաջատարն էր և ամենախոշոր ողբերգակը:

Պետրոս Ադամյանն ուսանել է Ղալաթիայի Սբ Փրկիչ կաթոլիկ եկեղեցու դպրոցում, մասնավոր սովորել է լատիներեն, իտալերեն և ֆրանսերեն: Դեռևս 16 տարեկան՝ նա երկբառանոց մի դերով հանդես է եկել «Արևելյան թատրոնում»՝ Է. Վիկտորի «Գուլիելմոս աշխարհակալ» պիեսի բեմադրության մեջ, և արժանացել խրախուսանքի: 1867 թ-ից արդեն նույն թատրոնի դերասան էր: 1870 թ-ից գործել է ռեժիսոր և դերասան Թոմաս Ֆասուլաճյանի, 1872–75 թթ-ին՝ Պետրոս Մաղաքյանի դերասանախմբերում: 1877–78 թթ-ին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հանդես է եկել Միքայել Նալբանդյանի և Ռափայել Պատկանյանի ազատասիրական բանաստեղծություններով: 1879 թ-ին հրավիրվել է Թիֆլիս: 
Թիֆլիսյան տարիները դարձակետային են եղել նրա ստեղծագործական կյանքում: Հաջողությամբ հանդես է եկել Ժադովի (Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Չացկու (Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Կորրադոյի (Պաոլո Ջակոմետտի «Ոճրագործի ընտանիքը»), Միքայելի (Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ») և այլ դերակատարումներով: Հյուրախաղերով շրջագայել է Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում, Շուշիում, Նոր Նախիջևանում: 1883–85 թթ-ին խաղացել է Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կիևում, Խարկովում, Բաքվում և այլուր, ձեռք բերել մեծ համբավ: Հայերեն, երբեմն նաև ֆրանսերեն է խաղացել Արբենինի (Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես»),  Համլետի, Օթելլոյի (Վիլյամ Շեքսպիրի «Համլետ», «Օթելլո») և այլ դերեր: 
Ռուսական մամուլն Ադամյանին համեմատել է իտալացի հռչակավոր դերասաններ Թոմազո Սալվինիի և Էռնեստո Ռոսսիի հետ: 1887–88 թթ-ին կրկին շրջագայելով Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում՝ վերադարձել է Կոստանդնուպոլիս, խաղացել Օթելլո, Կորրադո, Ուրիել (Կարլ Գուցկովի «Ուրիել Ակոստա»), Քին (Ալեքսանդր Դյումա-հոր «Քին»): Մեծ ողբերգակն Օթելլոյի կերպարը ներկայացրել է որպես զորեղ մտքի տեր մարդու և մեծ զորավարի, վեր հանել անսահման սիրող ու խաբված մարդու ողբերգությունը: Համլետի դերակատարումն Ադամյանի գլուխգործոցն է. նա կերտել է տառապող մարդու, բռնակալության և կեղծիքի դեմ պայքարող անհատի կերպարը: Վերջին անգամ բեմ է բարձրացել 1889 թ-ին Կոստանդնուպոլսում: 
Ադամյանն ունեցել է արվեստի ինքնատիպ լեզու, հրաշալի ձայն, դերասանականհղկված տեխնիկա: Հանդես է եկել նաև ասմունքով, գրել է բանաստեղծություններ, ստեղծել գեղանկարչական և գրաֆիկական գործեր: 1887 թ-ին Թիֆլիսում լույս է տեսել նրա «Շեքսպիր և յուր Համլետ ողբերգության աղբյուրն ու քննադատությունները» գիրքը: 1956 թ-ին Երևանում հրատարակվել է նրա «Երկերի» (բանաստեղծություններ, անտիպ բանաստեղծություններ, արձակ էջեր, քննադատություն, թարգմանություն) ժողովածուն: Մեծ դերասանն անջնջելի հետք է թողել հայ մշակույթի պատմության մեջ:
Ադամյանը մահացել է անբուժելի հիվանդությունից՝ նյութական ծանր կացության մեջ: Աճյունն ամփոփված է Կոստանդնուպոլսի Շիշլիի հայկական գերեզմանատանը: 
Հալեպում գործում է «Ադամյան» թատերախումբը, Ադամյանի անունով է կոչվել Թբիլիսիի հայկական թատրոնը:

   Հայ թատրոնում առաջինն Ադամյանն է խաղացել Համլետի դերը Վ. Շեքսպիրի «Համլետ» ողբերգությունում՝ 1880 թ-ին Թիֆլիսում:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 391 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: