Среда, 25.06.2025, 16:09Приветствую Вас Гость
Регистрация | Вход
RSS
ՀԱՐՍՏԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ...
Меню сайта
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ
  • Բողոքների կամ առաջարկների համար խնդրում ենք գրել այստեղ կայքի ադմինիստրացիա
Вход на сайт
Поиск
Календарь
«  Ноябрь 2012  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Наш опрос
Оцените мой сайт
Всего ответов: 795
Block title
Статистика

Онлайн всего: 8
Гостей: 8
Пользователей: 0
Block title
Главная » 2012 » Ноябрь » 10 » Խորեն Աբրահամյանը
17:09
Խորեն Աբրահամյանը
ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների 
և կինոփառատոների դափնեկիր Խորեն Աբրահամյանը 
խորհրդահայ թատրոնի և կինոյի ամենաճանաչված դերասաններից է: 

Խորեն Աբրահամյանը 1951 թ-ին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը և աշխատանքի անցել Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում. 1979–84 թթ-ին եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988–95 թթ-ին՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ` Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ: 1985–88 թթ-ին Գյումրիի պետական թատրոնի դերասան  էր և գլխավոր ռեժիսորը, 1980–95 թթ-ին դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Թատրոնում ստեղծած լավագույն դերերից են՝ Ռուստամ (Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս»), Արմեն (Գուրգեն Բորյանի «Կամրջի վրա»), Արամ (Ալեքսանդր Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ»), Արա (Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ»), Մյասնիկյան (Զարզանդ Դարյանի «Հանրապետության նախագահը»), Կորիոլան (Վիլյամ Շեքսպիրի «Կորիոլան»), Ավետյան (Պերճ Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»): 
Հայկական մի քանի լավագույն կինոնկարների հաջողությունները պայմանավորված են նաև Աբրահամյանի դերակատարումներով` Գևորգ («Սարոյան եղբայրներ», 1968 թ.), Ռոստոմ («Տերը», 1968 թ.), Պավլե («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.), Արմեն («Երևանյան օրերի խրոնիկա», 1972 թ.), Մյասնիկյան («Երկունք», 1977 թ.), Տեր-Ավետիս («Հուսո աստղ», 1978 թ.), Սիսակյան («Ապրեցեք երկար», 1979 թ.) և այլն: Նա նկարահանվել է նաև Մոսֆիլմի 3 կինոնկարում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»: 
Աբրահամյանի դերակատարումներին բնորոշ են դրամատիկական զըսպվածությունը, հոգեբանական խոր վերլուծությունը, խոսքի նուրբ հղկվածությունը: Նրա ստեղծագործական հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ, նաև արտիստական խառնվածքին հատուկ համարձակությամբ և արդիականության խոր զգացողությամբ: Գ. Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Ն. Զարյանի «Հացավան», է «Ջոն արքա», Գյումրիի թատրոնում՝ Արտաշես Քալանթարյանի «Թիկունք», Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Պաոլո Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (նաև եղել է Կորրադոյի դերակատարը) ստեղծագործությունները: Աբրահամյանը մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո- և հեռուստաբեմադրությունների (Մարսել Պանյոլի «Տոպազ», Ն. Զարյանի «Փորձադաշտ» և այլն): Հայտնի էր նաև որպես ասմունքող:
   Աբրահամյան-կինոդերասանի հաջողությունը սկսվել է 1958 թ-ին նկարահանված «Առաջին սիրո երգը» կինոնկարում գլխավոր հերոսի՝ Արսեն Վարունցի դերակատարումով: Այն մեծ ընդունելություն է ունեցել, գրեթե բոլորը երգում էին Աբրահամյան-Վարունցի երգերը, որոնց հեղինակը Առնո Բաբաջանյանն է:
Прикрепления: Картинка 1
Просмотров: 409 | Добавил: Erik | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: